«Հորիզոն Եվրոպա» ծրագրի NCP_WIDERA.Net նախագծի շրջանակներում մեկնարկել է նոր մրցույթ՝ նախատեսված ընդլայնվող երկրների հետազոտությունների կառավարման մասնագետների համար՝ կատարելու եռօրյա ուսումնական այց Կատալոնիայի բիոինժեներության ինստիտուտ (Fundació Institut de Bioenginyeria de Catalunya – IBEC):
Ուսումնական այցի հիմնական նպատակն է ընդլայնվող երկրների (ներառյալ Հայաստանի) հետազոտությունների կառավարման մասնագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ ԵՄ առաջատար հետազոտական կազմակերպության գերազանց փորձին և հմտություներին՝ ձեռք բերված գիտելիքը իրնեց հաստատություններում կիրառելու և գիտական համայնքին ուղղված իրենց ծառայությունները բերելավելու նպատակով:
Հետազոտությունների կառավարման մասնագետներ համարվում են՝ հետազոտական քաղաքականության խորհրդատուները, հետազոտական ղեկավարները, ֆինանսական աջակցության անձնակազմը, տվյալների կառավարիչները, հետազոտական ենթակառուցվածքների օպերատորները, գիտելիքի փոխանցման պատասխանատուները, բիզնես մշակողները, գիտելիքի բրոքերները և նորարարության մենեջերները՝ համաձայն WIDERA WP 2022-2023, էջ 115:
Ուսումնական այցը տեղի կունենա 2024 թ. փետրվարի 14-16-ը Կատալոնիայի բիոինժեներական ինստիտուտում (Բարսելոնա, Իսպանիա):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ․ հունվարի 15-ը, Բրյուսելի ժամանակով՝ 17:00։
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել NCP_WIDERA.Net կայք։