ԳՆԳԱԿ հիմնադրամը նախաձեռնել էր «Հորիզոն Եվրոպա»-ին (ՀԵ) նվիրված սեմինարների շարք, որոնցից երկուսը տեղի ունեցան մարտի 10-ին և 11-ին Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։ Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին ՀԵ-ի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, ինչպես նաև մասնակցության հիմնական կանոնները։ Սեմինարների ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձված ՀԵ-ի այն ծրագրերին, որոնք առավել հեռանկարային են հայաստանյան մասնակիցների համար, ներառյալ՝ Մասնակցության ընդլայնման ծրագիրը, COST գործողությունները, Մարի Սկլոդովսկա-Կյուրիի անվան ծրագիրը, և այլն։ Ներկայացվեցին նաև այլ տեղեկություններ, որոնք վերաբերում էին EURAXESS հարթակին, Ֆինանսավորման և տենդերների հարթակին, ինչպես դառնալ գնահատող փորձագետ, փնտրել գործընկերներ, այլ մանրամասն տեղեկություններ բաց և առաջիկայում բացվող մրցույթների վերաբերյալ՝ ըստ վերոնշյալ ինստիտուտների գիտական ուղղությունների։