Skip to main content

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է տեղեկատվական օր՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) հզորացում» ուղղվածության մրցույթների փաթեթին։

Այն տեղի կունենա 2022 թ ապրիլի 27-ին (10:00-12:00):

Հիմնական թեմաները կլինեն երկու նոր տեսակի մրցույթները՝

Hop On Facility, որը հնարավորություն է ընձեռում իրավաբանական անձանց, որոնք հիմնադրված են ցածր գիտանորարական կատարողականությամբ երկրներում, միանալ «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում արդեն իսկ ընթացող նախագծերին:

ERA Talents, որի նպատակն է խթանել տարբեր ոլորտներից գիտանորարական տաղանդի հոսքը դեպի ընդլայնվող երկրների կազմակերպություններ (ներառյալ Հայաստանը):

Միջոցառման ընթացքում կլինի նաև կարճ ակնարկ Եվրոպական հետազոտական տարածքի քաղաքականության վերաբերյալ, որին կհաջորդի հարցերին պատասխանելու գործընթացը։

Միջոցառման կայք (գրանցում չի պահանջվում)

Leave a Reply