«Հորիզոն Եվրոպա»-ի «ERA Chairs» և «Excellence Hubs» ծրագրերի առաջին hայտերի ընդունումը ավարտվեց մարտի 15-ին:
ERA Chairs ծրագրի շրջանակներում (HORIZON-WIDERA-2022-TALENTS-01-01) Եվրոպական հետազոտական գործադիր գործակալությունը (REA) ստացել է 90 առաջարկ՝ որոնք պահանջում են ավելի քան 216 միլիոն եվրո ընդհանուր ֆինանսավորում: Ակնկալվում է, որ կֆինանսավորվեն 32 ծրագրեր՝ յուրաքանչյուր նախագծի համար 1,5-2,5 միլիոն եվրո ԵՄ ներդրումով:
ERA Chairs ծրագիրը կենտրոնանում է ինստիտուցիոնալ փոփոխությունների և հետազոտական կարողությունների ոժեղացման վրա: Ծրագրի նպատակն է աջակցել մասնակից երկրների համալսարաններին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մասնագետներ ներգրավելու և պահպանելու գործում՝ ստեղծելով շրջադարձային փոփոխություններ վերջիններիս գործունեության արդյունքում։
Excellence Hubs ծրագրի շրջանակներում (HORIZON-WIDERA-2022-ACCESS-04-01) Եվրոպական Հանձնաժողովի Հետազոտությունների գործադիր գործակալությունը ստացել է 102 նախագծերի հայտեր՝ որոնք պահանջում են ավելի քան 465 միլիոն եվրո ընդհանուր ֆինանսավորում: Ակնկալվում է, որ կֆինանսավորվեն 10-15 նախագծեր՝ յուրաքանչյուր նախագծի համար 3-5 միլիոն եվրոյի ֆինանսավորմամբ:
Excellence Hubs-ը նորույթ է, «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում հայտարարված մրցույթների ցանկում։: Այս ծրագրի նպատակն է խթանել նորարարական էկոհամակարգերը ընդլայնվող երկրներում և դրանից դուրս՝ ստեղծելով ավելի լավ կապեր ակադեմիայի, բիզնեսի, կառավարության և հասարակության միջև:
Առաջարկների գնահատումը կսկսվի հաջորդ շաբաթ՝ արտաքին անկախ գնահատողների աջակցությամբ, որոնք ընտրվել են Եվրոպական հանձնաժողովի փորձագետների տվյալների բազայից:
Երկու ծրագրերի դիմորդներին REA-ն արդյունքները կհայտնի հուլիսին, որից հետո նոյեմբերին նոյեմբերին կստորագրվեն դրամաշնորհային պայմանագրերը հաջողված նախագծերի համար:
«Widening participation and strengthening the European Research Area» ծրագրի այլ մրցույթների մասին տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ: Տեղեկացված մնալու համար խնդրում ենք բաժանորդագրվել Widening newsletter-ին: