Հարգելի՛ գիտանորարական համայնքի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը մայիս և հունիս ամիսներին կազմակերպում է հետևյալ վեբինարները՝
- Թեմա՝ Միանվագ ֆինանսավորումը «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում․ ինչպե՞ս է այն աշխատում և ինչպես գրել հայտադիմումը
Ամսաթիվ՝ Մայիսի 19, 2022թ․, 10։00-12։00 (Բրյուսելյան ժամանակով)
Թիրախային լսարան՝ Դիմորդներ և շահառուներ, ովքեր ներկայում կամ առաջիկայում ներգրավված կլինեն միանվագ եղանակով ֆինանսավորվող մրցույթներում
Միջոցառման հղում՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event220519.htm (գրանցումը պարտադիր չէ)
- Թեմա՝ Տեղեկատվական սեսիա «Հորիզոն Եվրոպա»-ի արդյունքների խթանման վերաբերյալ․ ավելի մեծ հանրային ազդեցություն ունեցող գիտական հետազոտոություններ
Ամսաթիվ՝ Մայիսի 25, 2022թ․, 10։00-12։30 (Բրյուսելյան ժամանակով)
Միջոցառման հղում՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event220525.htm (գրանցումը պարտադիր չէ)
- Թեմա՝ «Հորիզոն Եվրոպա»-ի նախագծերի համակարգողների օր․ դրամաշնորհի պայմանագրի նախապատրաստում
Ամսաթիվ՝ Հունիսի 15, 2022թ․, 09։30-13։00 (Բրյուսելյան ժամանակով)
Միջոցառման հղում՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event220615.htm (գրանցումը պարտադիր չէ)
- Թեմա՝ «Հորիզոն 2020»-ի դրամաշնորհերում աշխատավարձերի հաշվարկման կարգը
Ամսաթիվ՝ Հունիսի 22, 2022թ․,10։00-12։00 (Բրյուսելյան ժամանակով)
Միջոցառման հղում՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event220622.htm (գրանցումը պարտադիր չէ)
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք անցնել վերոնշյալ հղումներով, իսկ առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել info{a}sipac.am հասցեով։