Skip to main content

Մայիսի 17-ին և 18-ին, 2022թ., Տեղեկատվական օրեր են կազմակերպվելու՝ նվիրված ԵՄ Առաքելություններին և դրանց վերաբերող մրցույթներին, որոնք կհայտարարվեն «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ նոր մրցույթների մանրամասներին, ինչպես նաև նրանց կներկայացվի Եվրոպական Սոցիալական նորարարությունների կատալիզատոր հիմնադրամը, որի նպատակն է նպաստել ԵՄ Առաքելությունների իրականացմանը։

ԵՄ Առաքելությունները ուղղված են մինչև 2030 թվականը առողջապահության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտների բարելավմանը՝ կոնկրետ արդյունքներ գրանցելով։ Հիմնական առաքելությունները 5-ն են, որոնց վերաբերյալ մի շարք նոր մրցույթներ կհայտարարվեն «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում։ Տվյալ միջոցառումը թույլ կտա հետաքրքված պոտենցիալ դիմորդներին ստանալ մանրամասն տեղեկատվություն նշված մրցույթների, ֆինանսավորման այլ աղբյուրների, ժամանակացույցի վերաբերյալ։

Ավելին՝ https://ec.europa.eu/info/research-and-innovation/events/upcoming-events/horizon-europe-info-days/eu-missions_en#contact։

Leave a Reply