Skip to main content

Ս.թ․ մայիսի 17-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային դրամաշնորհների աջակցության բաժինը` Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է տեղեկատվական օր ` «Գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը աջակցող ԵՄ ծրագրեր» խորագրով։ Միջոցառմանը կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա», DAAD, COST, Erasmus+ ծրագրերի շրջանակներում գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը նպաստող մրցույթները, ինչպես նաև հայ գիտնականների մասնակցության հաջողված օրինակներ:

Միջոցառումը տեղի կունենա  մայիսի 17-ին ժամը 10։00-16:00-ը,  ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում:

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում՝ մայիսի 17-ին ժամը 10։00 – 16:00-ը: Գրանցման վերջնաժամկետը 2022թ․մայիսի 12-ն է, մինչև ԱՕՎ/տեղերը սահմանափակ են և գրանցումը հնարավոր է ավարտվի մինչև այդ վերջնաժամկետը։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ Գրանցման թերթիկ: