Արևելյան գործընկերության տարածաշրջանի գիտահետազոտական և նորարարական ոլորտի շահագրգիռ կողմերին հրավիրվում ենք մասնակցելու «Հորիզոն Եվրոպա 2026-2027թթ․ աշխատանքային ծրագիրը և 10-րդ շրջանակային ծրագրի հեռանկարը» թեմայով առցանց տեղեկատվական վեբինարին, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ՝ Եվրոպական Միության հետազոտության և նորարարության շրջանակային ծրագրում մասնակցության ամրապնդմանը։
Վեբինարը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի Գլոբալ ծառայությունների կենտրոնի (GSF) կողմից՝ Գիտության և նորարարության գլխավոր տնօրինության (DG RTD) հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի տրամադրել գործնական ուղեցույցներ և ուղենիշներ Արևելյան գործընկերության այն երկրների շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են ներգրավվել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցութային նախագծերում։
Միջոցառման մանրամասներ
Ամսաթիվ՝ 2026թ․ մարտի 19
Ժամ՝ 15:00 – 18:30 (Երևանի ժամանակով)
Ձևաչափ՝ առցանց
Լեզու՝ անգլերեն
Ի՞նչ է առաջարկում վեբինարը
Վեբինարի ընթացում կներկայացվեն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027թթ․ աշխատանքային ծրագրի շրջանակներում առկա հնարավորությունները, հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաներին և գործիքներին։ Վեբինարը կանդրադառնա՝
- «Հորիզոն Եվրոպա» 2026–2027թթ․ աշխատանքային ծրագրին՝ առանձնացնելով Արևելյան գործընկերության երկրներին համար առկա հնարավորությունները,
- Տարածաշրջանի համար ռազմավարական կարևորություն ունեցող թեմատիկ ոլորտներին ու ֆինանսավորման գործիքներին, օրինակ՝ գիտության մեջ արհեստական բանականությանը,
- Ընդլայնվող երկրների համար նախատեսված մրցույթներին, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված Արևելյան գործընկերության երկրների համար,
- Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) 2026թ․ աշխատանքային ծրագրին, ուշադրություն դարձնելով Ընդլայնվող (Widening) երկրներին հասանելի գործիքներին,
- ԵՄ առաջիկա 10-րդ շրջանակային ծրագրին (FP10) և սպասվող ուղղությունների վերաբերյալ նախնական, քաղաքականության վրա կենտրոնացած հեռանկարներին,
- Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետազոտական և նորարարական ոլորտի շահագրգիռ կողմերի միջև քննարկումներին, հարց ու պատասխանին և փոխգործակցության ամրապնդմանը։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Վեբինարը նախատեսված է հետազոտության և նորարարության ոլորտի ամենատարբեր շահառուների համար, այդ թվում՝
- գիտնականներ և գիտահետազոտական կազմակերպություններ
- Համալսարաններ և հետազոտական կենտրոններ
- Բիզնեսներ, ՀԿ-ներ և նորարարական կազմակերպություններ
- Ստարտափներ, ՓՄՁ-ներ և արագ զարգացող ձեռնարկություններ,
- Ազգային կոնտակտային անձինք (NCP) և նորարարության աջակցման կազմակերպություններ
- ԱԳ տարածաշրջանի այլ հետազոտական և նորարարական շահագրգիռ կողմեր
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել միջոցառման հայեցակարգում և օրակարգում։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտքագրել էլ. հասցեն և ստանալ անձնական գրանցման հղում, որը հնարավորություն կտա ավարտել գրանցման գործընթացը։

