ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագիրը առաջարկում է ֆինանսավորում հետդոկտորական գիտնականների համար 2 կամ 3-ամյա կրթաթոշակների տեսքով՝ Հետդոկտորական կրթաթոշակ (MSCA PF) մրցույթի շրջանակներում:
MSCA PF-ը համընդհանուր աջակցություն է տրամադրում երիտասարդ գիտնականներին գիտական և մասնագիտական աճին և զարգացմանը: MSCA կրթաթոշակները խիստ մրցունակ են, և միայն գերազանց հայտերն են ստանում ֆինանսավորում։
MSCA PF-ի 2022 թվականի մրցույթը կմեկնարկի 2022թ․ մայիսի 12-ին։ Մրցույթը բաց է այն գիտնականների համար, ովքեր տեղափոխվում են Եվրոպայի ներսում կամ գալիս են Եվրոպա աշխարհի այլ մասերից` իրենց հետազոտական կարիերան շարունակելու համար: Այս կրթաթոշակի շրջանակներում ֆինանսավորված նախագիծը պետք է իրականացվի ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրում և կարող է տևել 2-ից 3 տարի: Մրցույթը բաց է ցանկացած ազգության գիտնականի համար:
Դիմելու համար դուք պետք է բավարարեք հետևյալ պայմանները.
- Ստացած լինեք PhD աստիճանը մինչև մրցույթի վերջնաժամկետը;
- PhD աստիճանը ստանալու օրվանից մինչև մրցույթի վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածը չպետքե գերազանցի 8 տարին (գործում են բացառություններ. կարիերայի ընդմիջումներ, ծննդաբերության արձակուրդներ և այլն)
- Մրցույթի վերջնաժամկետին նախորդող վերջին 3 տարում դուք չպետք է անցկացրած լինեք 12 ամսից ավելի հյուրընկալող կազմակերպության երկրում (կարճաժամկետ այցերը, օրինակ՝ ընտանեկան այցելությունները, չեն հաշվվում)
MSCA PF մրցույթի մանրամասներին կարողեք ծանոթանալ այստեղ։