Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝ նախատեսված 2025թ․ հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին:

1. Տիեզերքի ապագայի ֆինանսավորում – 2025 թ. հոկտեմբերի 22–23 – Ռիգա, Լատվիա

Լատվիայի Գիտության խորհուրդը TECHRITORY ֆորումի շրջանակում կազմակերպում է բրոքերային միջոցառում, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 4-ի (Թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք) 2026–2027 թթ. աշխատանքային ծրագրին։ Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տեղեկատվական սեսիաների, ներկայացնել իրենց նախագծային գաղափարները և հաստատել համագործակցություններ գործընկերների հետ։ Միջոցառումը նաև հնարավորություն է տալիս օգտվելու TECHRITORY ֆորումի ծրագրից, որտեղ ելույթ են ունենալու ավելի քան 600 բանախոս։
Միջոցառման գրանցման վերջնաժամկետն է 2025 թ. հոկտեմբերի 21-ը, ժամը 17:00 (ԿԵԺ)։

2. INSE Կառուցապատոում 2025 – 2025 թ. հոկտեմբերի 28 – Վարշավա, Լեհաստան

Միջոցառումը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կայուն կառացուպատմանն ու նորարարությանը: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 5-ի (Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ) և Նոր եվրոպական Բաուհաուս նախաձեռնության (NEB) շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններին: Միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ներկայացնել իրենց նախագծային գաղափարները, գտնել գործընկերներ և կազմել կոնսորցիումներ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կայուն կառուցապատման թեմատիկ մրցույթներին դիմելու համար:

իմանալ ավելին և գրանցվել

3. IHI Բրոքերային միջոցառում 2025 – 2025 թ. նոյեմբերի 3–4 – Բրյուսել, Բելգիա

Բրոքերային միջոցառումը առաջարկում է բացառիկ հարթակ առողջապահական նորարարությունների ոլորտի շահառուների համար՝ հաստատելու համագործակցություններ, ներկայացնելու նախագծային գաղափարներ և կազմելու կոնսորցիումներ՝ դիմելու IHI-ի (Նորարարական առողջապահության նախաձեռնություն) մեկ փուլով հայտադիմումների առաջիկա մրցույթին, որը նախատեսված է մեկնարկել 2026թ. սկզբին: Նորարարական առողջապահության նախաձեռնությունը, ԵՄ և Եվրոպական կենսաբանական գիտությունների ոլորտային գործընկերություն է, որն ուղղված է առողջապահական հետազոտությունների ու նորարարությունների խթանմանը: IHI-ի մրցույթների շրջանակում կազմակերպությունները հնարավորություն են ստանում հաստատելու միջոլորտային համագործակցություններ և լուծել առողջապահական հետազոտությունների ոլորտում առկա մարտահրավերները։

4. Horizon4Poland 2025 – 2025 թ. նոյեմբերի 18 – Վարշավա, Լեհաստան

Բրոքերային միջոցառումը նպատակ ունի մեկտեղելու ակադեմիական, բիզնեսի, վարչական և գիտահետազոտական նախագծեր ֆինանսավորող կառույցների ներկայացուցիչներին: Միջոցառման ընթացքում կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում լեհական հաջողված նախագծերը, կքննարկվեն մասնակցության խոչընդոտները և կարևոր ռազմավարություններ՝ եվրոպական հետազոտական տարածքում մրցունակության բարձրացման համար: Մասնակիցները հնարավորություն կունենան գտնելու նոր գործընկերներ, մասնակցելու տեղեկատվական սեսիաների և թեմատիկ աշխատաժողովների, ինչպես նաև կազմելու կոնսորցիումներ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա մրցույթներին դիմելու համար։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply