2023թ․ հունվարի 18-ին ԳՆԳԱԿ հիմնադրամը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում անցկացրեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպում, որին ներկա գտնվեց 25 մասնակից:
Միջոցառման ընթացքում ԳՆԳԱԿ-ի թիմը ներկայացրեց ամբողջական տեղեկատվական փաթեթ «Հորիզոն Եվրոպա»-ի վերաբերյալ, ներառյալ՝ վերջինիս ընդհանուր նկարագիրը, WIDERA աշխատանքային փաթեթը, համապատասխան թեմատիկ մրցույթները, Մարի Կյուրիի անվան մրցույթները, ինչպես օգտվել Funding & tenders հարթակից, COST գործողությունները, և շատ ավելին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք հարցեր՝ ինտերակտիվ ձևաչափով։