«Անձնակազմի փոխանակումներ» նախաձեռնությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում մասնակից հաստատությունների հետազոտական և նորարարական գործունեությամբ զբաղվող անձնակազմի անդամներին՝ կարճաժամկետ միջազգային և միջոլորտային փոխանակումների համար:
Ծրագրի նպատակն է զարգացնել երկարաժամկետ համագործակցության նախագծեր տարբեր կազմակերպությունների միջև՝ ընդգրկելով ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ակադեմիական ոլորտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Եվրոպայում և այլ տարածաշրջաններում տեղակայված փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):
Նախագծերն իրականացվում են կոնսորցիումների կողմից, որոնք ներառում են բազմաթիվ կազմակերպություններ ԵՄ-ից, Հորիզոն Եվրոպա ծրագրի հետ առնչվող երկրներից և հաճա նաև երրորդ երկրներից:
Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական ոլորտների հետևյալ կազմակերպությունները իրավասու են դիմել Անձնակազմի փոխանակման ծրագրին՝
- բարձրագույն ուսումնական հաստատություններ
- հետազոտական հաստատություններ և ենթակառուցվածքներ
- մասնավոր հատվածի կազմակերպություններ, ներառյալ արդյունաբերությունը, բիզնեսը և փոքր և միջին ձեռնարկությունները
- հանրային հատվածի կազմակերպությունները, ներառյալ ազգային, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինները, գործակալությունները և թանգարանները
- այլ սոցիալ-տնտեսական դերակատարներ, ներառյալ ՀԿ-ները, բարեգործական կազմակերպությունները և այլն:
Մասնակիցները հնարավորություն կունենան մինչև 12 ամիս անցկացնել արտերկրում՝ ընդլայնելու իրենց մասնագիտական կապերը, փոխանակելու գիտելիքներ և իրականացնելու որակյալ հետազոտություններ: Եվրահանձնաժողովը 78,5 մլն եվրո կհատկացնի մոտավորապես 75 նախագծերի աջակցության համար։
Եթե ցանկություն ունեք դիմելու Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ ծրագրի «Անձնակազմի փոխանակման» մրցույթին, ապա նախագծի առաջարկ պատրաստելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել այս ուղեցույցում։
Մրցույթը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։