Skip to main content

Այս շաբաթ հրապարակվել է Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) 2022թ. աշխատանքային փաթեթը։ Այն ներառում է հետեւյալ երեք ուղղությունները՝

EIC Pathfinder – նախատեսված է միջոլորտային հետազոտական խմբերի համար, որոնք իրենց առաջատար հետազոտության արդյունքում բեկումնային արդյունքներ կգրանցեն;

EIC Transition – նախատեսված է հետազոտության արդյունքները նորարար նախագծերի վերածելու համար;

EIC Accelerator – թիրախավորում է սթարթափ ներին եւ ՓՄՁ-ներին, որոնք կստեղծեն եւ կզարգացնեն բեկումնային նախագծեր՝ նպատակ ունենալով ստեղծել նոր շուկաներ կամ վերափոխել արդեն իսկ եղածները։ Այս ուղղության շրջանակներում հաջողած մասնակիցներին է տրվում կես միլիոնից մինչեւ 17.5 մլն. եվրո ֆինանսավորում, ինչպես նաեւ՝ բիզնեսի ակսելերացիոն ծառայություններ։

2022թ. EIC Accelerator ուղղության առաջին մրցույթը կբացվի մարտի 1-ին։

Ավելին իմանալու համար անցեք հետեւյալ հղմամբ՝ EIC Business Accelerator-ի մանրամասներ:

Leave a Reply