Skip to main content

Եվրոպական հետազոտություններին և նորարարությանը նվիրված օրերը Եվրոպական հանձնաժողովի հետազոտությանների և նորարարության ոլորտում կազմակերպվող ամենամյա գլխավոր միջոցառումն է, որը համախմբում է այդ դաշտում քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին, ձեռներեցներին, ինչպես նաև հանրությանը` բանավիճելու և ձևավորելու հետազոտությունների և նորարարության ապագան Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:

Այս տարի միջոցառումը տեղի կունենա առցանց՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։

Այս անգամ Եվրոպական հետազոտությունների և նորարարության օրերը հնարավորություն կընձեռեն շահառուներին քննարկելու և ձևավորելու նոր լուծումներ՝ Եվրոպայի կայունությունը ամրապնդելու և նրա ռազմավարական ինքնավարությունը ուժեղացնելու համար: Միջոցառումը նաեւ կարեւոր հարթակ է քննարկելու Եվրոպական նորարարության նոր օրակարգը, Երիտասարդությանը նվիրված տարին, հարուստ եվրոպական մշակութային ստեղծարարությունը, ԵՄ առաքելությունները և շատ ավելին:

Գրանցման հղում
Ներբեռնել ծրագիրը

Leave a Reply