Skip to main content

2021 թվականի նոյեմբերի 24-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Գիտության կոմիտեի և Եվրահանձնաժողովի հետ համագործակցությամբ, կկազմակերպեն ԵՄ Հորիզոն Եվրոպայի և EURAXESS Հայաստան հարթակի բացման արարողությունը, որը տեղի կունենա Մատենադարանի նիստերի դահլիճում։

Նոյեմբերի 12-ին կստորագրվի ԵՄ Հորիզոն Եվրոպային Հայաստանի ասոցացման պայմանագիրը, որը հնարավորություն կտա հայաստանյան գիտահետազոտական կազմակերպություններին մասնակցելգրեթե բոլոր ՀԵ մրցույթներին եվրոպական մասնակիցների իրավունքներին հավասար իրավունքներով, ինչպես նաև հանդես գալ որպես նախագծի համակարգողներ։

Միջոցառման նպատակն է բացահայտել ԵՄ «Հորիզոն Եվրոպա»-ի հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ EURAXESS Հայաստան հարթակին։

Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղմամբ:

Գրանցման վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ն է։

 

Leave a Reply