COST գործողությունը միջառարկայական գիտահետազոտական ցանց է, որը համախմբում է գիտնականներին և նորարարներին՝ չորս տարվա ընթացքում իրենց ընտրած թեման համատեղ ուսումնասիրելու նպատակով։ Բաց լինելով գիտության և տեխնոլոգիայի բոլոր ոլորտների համար՝ COST գործողությունները ստեղծում են ներառական հարթակ մասնագիտական ցանցեր ձևավորելու և մասնակիցների կարիերան խթանելու համար՝ անկախ նրանց գիտական ստաժից, կոչումից կամ աստիճանից։
Քանի որ, Հայաստանը հանդիսանում է COST Ասոցիացիայի լիիրավ անդամ երկիր՝ Հայաստանից մասնակցությունն այս գործողություններին բաց է գիտնականների, նորարարների, ՓՄՁ-ների և արդյունաբերության, քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների, պետական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների համար։
Ինչպե՞ս առաջարկել նոր COST գործողություն
Եթե ցանկանում եք ստեղծել COST գործողության նոր գիտահետազոտական ցանց, ապա կարող եք մասնակցել COST-ի բաց մրցույթին (Open Call)։
Ընդունվում են COST գործողությունների այնպիսի առաջարկներ, որոնք խթանելով և տարածելով գիտահետազոտական լավագույն փորձառությունը, զարգացնելով միջառարկայական հետազոտությունները նորարարական գիտությունների ոլորտում և աջակցելով երիտասարդ գիտնականներին և նորարարներին՝ ուղղված են են գիտական, տեխնոլոգիական և հասարակական մարտահրավերների լուծմանը:
Բոլոր հայտադիմումները պետք է ներկայացվեն COST Ասոցիացիայի առցանց՝ e-COST հարթակի միջոցով, 2026թ. հուլիսի 31-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 28-ը։ 2026թ. բաց մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչև 80 COST գործողություն։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ուսումնասիրել 2026թ. մրցույթի փաստաթղթերն ու ուղեցույցները:
Միացեք առցանց տեղեկատվական հանդիպմանը
COST-ի Բաց մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք միանալ առցանց տեղեկատվական հանդիպմանը, որը կկայանա հունիսի 16-ին, ժամը՝ 10:00–12:00 (ԿԵԺ)։ Միջոցառման նպատակն է տեղեկատվություն տրամադրել գիտահետազոտական համայնքին՝ COST գործողություններին միանալու կամ COST գործողության առաջարկ ներկայացնելու ընթացակարգի մասին, ինչպես նաև COST ծրագրի դերի և ազդեցության վերաբերյալ։
Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ։
Ինչպե՞ս միանալ ընթացիկ COST գործողության
Եթե գտել եք COST գործողություն, որը համապատասխանում է Ձեր գիտահետազոտական հետաքրքրություններին, ապա կարող եք դիմել՝ միանալու համապատասխան Աշխատանքային խմբերից (Working Group) մեկին կամ դառնալ Գործադիր կոմիտեի (Management Committee) անդամ։
- Այցելեք համապատասխան գործողության էջը COST-ի կայքում։
- «Action Documents» բաժնում կարդացեք Փոխըմբռնման հուշագիրը (MoU), որպեսզի լիարժեք հասկանաք գործողության նպատակներն ու շրջանակը։
- Ընտրեք Ձեզ հետաքրքրող Աշխատանքային խումբը և դիմեք միանալու դրան։
- Դուք կուղղորդվեք դեպի e-COST՝ COST Ասոցիացիայի առցանց հարթակը։ Մուտք գործեք կամ գրանցվեք (եթե դեռ չունեք հաշիվ) այստեղ և լրացրեք պարզ հայտադիմումի ձևը։
- Եթե ցանկանում եք ունենալ առավել ակտիվ ներգրավվածություն և հետաքրքրված եք դառնալ Գործադիր կոմիտեի անդամ, խնդրում ենք կապ հաստատել COST-ի Հայաստանյան Ազգային կոնտակտային անձի (CNC) հետ։

