Skip to main content

Գիտական և նորարական համայնքի ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու առաջիկայում բացվող ԵՄ Առաքելությունների վերաբերյալ մրցույթների Բրոկերային միջոցառմանը, որը կազմակերպվում է Bridge2HE ԱԿԱ ծրագրի կողմից։ Միջոցառումը տեղի կունենա 2022թ. մայիսի 19-ին, որի ընթացքում կներկայացվեն վերոնշյալ ԵՄ Առաքելությունների 2021-22թթ. մրցույթները, որոնք կհայտարարվեն «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում։ Վերջիններս կվերջնականացվեն և կբացվեն մայիսի 12-ին, իսկ վերջնաժամկետները կլինեն սույն թվականի սեպտեմբերին։ Պլանավորված բյուջեն կազմում է 630 միլիոն եվրո, որը կբաշխվի 34 նախագծերի միջև։

Նշված մրցույթներին մասնակցելու և գործընկերներ գտնելու նպատակով  կարող եք մասնակցել տվյալ Բրոկերային միջոցառմանը՝ գրանցվելով մինչև մայիսի 17-ը։

 

Ավելին՝

Գրանցման հղումը

Միջոցառման մանրամասները

Leave a Reply