«Հորիզոն Եվրոպա» ծրագրի NCP_WIDERA.Net նախագծի շրջանակներում մեկնարկել է նոր մրցույթ՝ նախատեսված ընդլայնվող երկրների հետազոտողների համար՝ կատարելու եռօրյա ուսումնական այց դեպի Ֆինլանդիա՝ Կիրառական գիտությունների Տուրկուի համալսարան։
Ուսումնական այցի հիմնական նպատակն է ընդլայնվող երկրների (ներառյալ Հայաստանի) տարբեր մասնագիտական փորձառությամբ հետազոտողներին ընձեռել հնարավորություն ծանոթանալ ԵՄ առաջատար հետազոտական կազմակերպության գերազանց փորձին և հմտություներին՝ ձեռք բերված գիտելիքը իրենց հաստատություններում կիրառելու և գիտական համայնքին ուղղված իրենց ծառայությունները բարելավելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն հետազոտողները, ովքեր ունեն
- Միջազգային հետազոտական նախագծերի փորձ,
- Աշխատանքային փորձ Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի հետաքրքրության ոլորտներում՝
- Ջրի և շրջակա միջավայրի ճարտարագիտություն, ծովային միջավայր և տեխնոլոգիա,
- Էներգետիկա
- Թվայնացում և արհեստական բանականություն
- Հասարակական գիտություններ, առողջապահություն և ներառականություն
Ուսումնական այցը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 25-27-ը Ֆինլանդիայում՝ Կիրառական գիտությունների Տուրկուի համալսարանում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ․ հուլիսի 15-ը, Երևանի ժամանակով ՝ 17:00:
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել NCP_WIDERA.Net կայք։

