Skip to main content

Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) հետ համագրոխակցությամբ՝  հրավիրում է Հայաստանում գործող գիտնականներին, գիտական նախագծերի ղեկավարներին, պետական և մասնավոր կազմակերպությունների, ՓՄՁ-ների, հետազոտական և տեխնոլոգիական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Եվրոպական նորարարության խորհրդի (EIC) և Կլաստեր 4-ի՝ Թվային տեխնոլոգիաների 2026-2027թթ. մրցույթներին:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն Եվրոպական նորարարության խորհրդի, ինչպես նաև Կլաստեր 4-ի՝ Թվային տեխնոլոգիաների 2026–2027թթ․ աշխատանքային ծրագրերում ներառված մրցութային ուղղություններն ու թեմաները։ Մասնակիցները կծանոթանան մրցույթների հիմնական առաջնահերթություններին, ֆինանսավորման հնարավորություններին, ինչպես նաև կտրամադրվեն գործնական խորհուրդներ հայտադիմումների նախապատրաստման վերաբերյալ։

Միջոցառման մանրամասներ

  • Ամսաթիվ՝ 2026թ. ապրիլի 14
  • Ժամ՝ 15:00–16:30 (Երևանի ժամանակով)
  • Ձևաչափ՝ Առցանց
  • Լեզու՝ Հայերեն
  • Մասնակցության պայմաններ՝ Միայն Հայաստանում գործունեություն ծավալող մասնակիցներ
  • Գրանցման վերջնաժամկետ՝ 2026թ․ ապրիլի 12 (օրվա ավարտ)

Leave a Reply