Skip to main content

Հայաստանում գործող գիտանականները, գիտական նախագծերի ղեկավարները, ինչպես նաև այլ հետաքրքրված շահառուները հրավիրվում են մասնակցելու 2-ժամյա առցանց տեղեկատվական հանդիպմանը, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 1 – Առողջապահություն ուղղության 2026–2027թթ․  մրցույթներին։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում կներկայացվեն առաջիկա Առողջապահության թեմատիկ մրցույթները, դրանց հիմնական առաջնահերթությունները և այլ ֆինանսավորման հնարավորությունները, ինչպես նաև կտրամադրվեն գործնական խորհուրդներ պոտենցիալ դիմորդների համար՝ ներառյալ  Health-NCP-NЕТ նախագծի շրջանակում հասանելի աջակցության գործիքները։

Միջոցառման մանրամասներ

Ամսաթիվ՝ 3 փետրվարի 2026 թ․
Ժամը՝ 14:00–16:00 (Երևանի ժամանակով)
Ձևաչափ՝ առցանց
Լեզու՝ անգլերեն
Մասնակցության պայմաններ՝ Հայաստանում գործող մասնակիցներ

Գրանցման վերջնաժամկետ՝ 29 հունվարի 2026 թ․, ժամը 17:00։

Leave a Reply