Skip to main content

Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների հարցերով գլխավոր տնօրինությունը կազմակերպում է «Հորիզոն Եվրոպա» 2025 թ. ծրագրին նվիրված միջոցառումների շարք, որի նպատակն է մանրամասն տեղեկատվություն տրամադել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ամենատարբեր նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների, նախագծերի առաջարկներ ներկայացնելու ընթացակարգի, դրամաշնորհային համաձայնագրերիի կազզման և դրանց կառավարման մասին:

Միջոցառումների շարքը ներառում է հետևյալ առաջիկա վեբինարները՝

1. Հնարավորությունների որոնում և նախագծի առաջարկի ներկայացում «Հորիզոն Եվրոպա» ծրագրում
Ամսաթիվ՝ 2025 թ. մարտի 13, ժամը` 09:30 -12:30 (Բրյուսելի ժամանակով)
Անցկացման ձևաչափ՝ միայն հեռավար, առանց գրանցման պահանջի
Միջոցառման հղումը՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event250313.htm 

2. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի նախապատրաստում
Ամսաթիվ՝ 2025 թ. մարտի 20, ժամը` 09:30 – 12:45 (Բրյուսելի ժամանակով)
Անցկացման ձևաչափ՝ միայն հեռավար, առանց գրանցման պահանջի
Միջոցառման հղումը՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event250320.htm 

3. Միանվագ ֆինանսավորումը Հորիզոն Եվրոպայում. ինչպե՞ս է այն աշխատում եւ ինչպե՞ս գրել նախագիծը:
Ամսաթիվ՝ 2025 թ. մարտի 27, ժամը` 10:00 – 12:00 (Բրյուսելի ժամանակով)
Անցկացման ձևաչափ՝ միայն հեռավար, առանց գրանցման պահանջի
Միջոցառման հղումը՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event250327.htm 

4. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի դրամաշնորհների կառավարում
Ամսաթիվ՝ 2025 թ. ապրիլի 3, ժամը` 09:30 – 13:00 (Բրյուսելի ժամանակով)
Անցկացման ձևաչափ՝ միայն հեռավար, առանց գրանցման պահանջի
Միջոցառման հղումը՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event250403.htm 

Leave a Reply