2025 թ. հոկտեմբերի 10-ին «Հորիզոն Եվրոպա» widerAdvance Facility նախագիծը կազմակերպում է վեբինար, որը նվիրված է ԵՄ ՀԵ EIC Pre-Accelerator ծրագրին։ Այս ծրագիրը Եվրոպական Նորարարության Խորհրդի (EIC) և Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի ամրապնդում (WIDERA) ծրագրերի նոր համատեղ նախաձեռնությանն է և իրականացվում է WIDERA 2025 աշխատանքային ծրագրի շրջանակում։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության նպատակները, կառուցվածքը և հիմնական առանձնահատկությունները։ Կներկայացվի նաև ներկայումս բացված EIC Pre-Accelerator մրցույթը, որը նպատակ ունի խթանել ընդլայնվող երկրների վաղ փուլում գտնվող առաջադեմ տեխնոլոգիական ստարտափների նորարարական ներուժը։ Այն ուղղված է թիմերի ձեռնարկատիրական, ներդրումային և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը՝ նրանց հնարավորություն տալով բարձրացնել պատրաստվածությունը՝ մասնակցելու EIC Accelerator հիմնական մրցույթին, ներգրավելու մասնավոր ներդրումներ կամ օգտվելու ազգային և տարածաշրջանային ֆինանսավորման հնարավորություններից։
Մասնակիցները կծանոթանան դիմելու գործընթացին, ակնկալվող արդյունքներին, ինչպես նաև ֆինանսավորում ստանալու և աճ ապահովելու համար անհրաժեշտ գործնական քայլերին։
Ելույթ կունենան Եվրոպական Հանձնաժողովի և EISMEA-ի ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն իրենց դիտարկումները և կպատասխանեն հարցերին։
Այս վեբինարը կազմակերպվում է ԵՄ Հորիզոն Եվրոպա widerAdvance Facility նախագծի կողմից։ Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք նապագծի կայք։

