«Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրիի հետդոկտորական կրթաթոշակների (MSCA PF) նոր մրցույթը՝ HORIZON-MSCA-2026-PF-01 , կհայտարարվի Եվրոպական հանձնաժողովի կողմից 2026 թ. ապրիլի 9-ին, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. սեպտեմբերի 9-ն է։
MSCA Հետդոկտորական կրթաթոշակները աջակցում են գիտնականներին՝ զարգացնելու իրենց գիտական կարիերան միջազգային շարժունության, առաջադեմ վերապատրաստման և բարձր մակարդակի հետազոտական հնարավորությունների միջոցով՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։
Համապատասխանության չափանիշներ
MSCA PF-ին դիմելու համար հայտատուները պետք է՝
• Ունենան PhD աստիճան մրցույթի վերջնաժամկետի պահին (թեկնածուները, ովքեր հաջողությամբ պաշտպանել են ատենախոսությունը, սակայն դեռևս պաշտոնապես չեն ստացել աստիճանը, նույնպես կարող են դիմել),
• Ունենան առավելագույնը 8 տարվա հետազոտական փորձ՝ PhD աստիճանի շնորհման օրվանից,
• Համապատասխանեն շարժունության կանոնին․ Եվրոպական հետդոկտորական կրթաթոշակների դեպքում դիմորդը չպետք է բնակված կամ իրականացրած լինի իր հիմնական գործունեությունը (աշխատանք, ուսում և այլն) հյուրընկալող երկրում ավելի քան 12 ամիս՝ մրցույթի վերջնաժամկետին նախորդող 36 ամսվա ընթացքում։
Ստորև ներկայացված են մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ, որոնք նախատեսված են MSCA PF-ի հավանական դիմորդներին աջակցելու համար։
MSCA MaRaThoN@University of Padua
MSCA MaRaThoN – Master your Research and Training Needs ծրագրի 10-րդ թողարկումը կկայանա 2026 թ. մայիսի 20–22-ը։
Այս ինտերակտիվ վերապատրաստման ծրագիրը նախատեսված է առաջատար գիտնականների համար, ովքեր ծրագրում են ներկայացնել MSCA Հետդոկտորական կրթաթոշակի հայտ՝ Պադուայի համալսարանը որպես հյուրընկալ հաստատություն ընտրելով։ Դասընթացը կենտրոնանում է մրցունակ հայտ պատրաստելու գործնական ուղեցույցների վրա։
• Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. մարտի 9, ժամը 13:00 (CET) / 16:00 (Երևանի ժամանակով)
• Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը և կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։
Ավելին՝
https://www.unipd.it/en/msca-marathon26
Այն գիտնականները, ովքեր կստանան Seal of Excellence (≥85/100), սակայն ֆինանսավորում չեն ստանա, կարող են դիմել այլընտրանքային ֆինանսավորման՝ MSCA Seal of Excellence@University of Padua սխեմայի շրջանակում․
http://www.unipd.it/en/msca-seal-excellence
RADIANCE նախագծի առցանց տեղեկատվական հանդիպում
2026 թ. ապրիլի 27-ին RADIANCE նախագիծը կկազմակերպի 90 րոպեանոց առցանց միջոցառում MSCA PF-ի հավանական դիմորդների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընդլայնվող երկրներում (Widening Countries) առկա հնարավորություններին։
Ծրագրում նախատեսված է՝
• MSCA PF և ERA Fellowships ծրագրերի համառոտ ներկայացում,
• Ազգային Seal of Excellence սխեմաների ներկայացումներ,
• Մալթայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Բուլղարիայի գիտահետազոտական միջավայրերի վերաբերյալ տեղեկատվություն։
Գրանցման հղում՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfoL0oaTXZeqnRpwqP9CabyfiSGX8nYQ995QAGlnfy3l0u_DA/viewform
(Հանդիպման հղումը կտրամադրվի գրանցված մասնակիցներին։)
MSCA PF հնարավորություններ Խաենի համալսարանում
Խաենի համալսարանը հրավիրում է հետդոկտորական գիտնականներին, ովքեր նախատեսում են դիմել 2026 թ. MSCA PF մրցույթին՝ Խոենի համալսարանը որպես հյուրընկալ հաստատություն ընտրելով։
MSCA PF կրթաթոշակառուները կստանան՝
• Լրիվ դրույքով աշխատանքային պայմանագիր,
• Բարձր մրցունակ աշխատավարձ,
• Առաջադեմ հետազոտական և վերապատրաստման հնարավորություններ։
Լրացուցիչ տեղեկատվություն՝
https://www.ujaen.es/servicios/ofipi/faqs/how-can-i-find-marie-sklodowska-curie-postdoctoral-fellowship-proposal-supervisor-university
MSCA PF վերապատրաստում Լուվենի կաթոլիկ համալսարանում
Լուվենի կաթոլիկ համալսարանում (UCLouvain) հրավիրում է հետդոկտորական գիտնականներին ամբողջ աշխարհից՝ դիմելու MSCA հետդոկտորական կրթաթոշակին՝ UCLouvain-ը որպես հյուրընկալ հաստատություն ընտրելով։
2026 թ. մայիսի 21–22-ը կկազմակերպվի առցանց դասընթաց, որի նպատակն է բարձրացնել MSCA-PF հայտերի մրցունակությունը։
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և UCLouvain-ում Ձեր (ապագա) գիտական ղեկավարի անունը մինչև 2026 թ. ապրիլի 17-ը՝ sara.wilmet@uclouvain.be հասցեին։ Ձեր համապատասխանությունը MSCA-PF ծրագրին կստուգվի, որից հետո կստանաք գրանցման հաստատում։ Գրանցումից հետո կտրամադրվի ավելի մանրամասն տեղեկատվություն։
Ներկայացված է նաև նախատեսվող հետազոտական ինստիտուտների, գիտական ղեկավարների և/կամ պատասխանատուների ամբողջական ցանկը՝ համապատասխան էլ․ հասցեներով։ Աղյուսակում նշված պատասխանատուները կօգնեն գտնել Ձեր պրոֆիլին առավել համապատասխան գիտական ղեկավարին։
Մինչ պատասխանատուին դիմելը՝ խնդրում ենք նախ ստուգել Ձեր համապատասխանությունը MSCA-PF գործողությանը տիկին Sara Wilmet-ի հետ՝ Sara.wilmet@uclouvain.be հասցեով։
Այս բոլոր հնարավորություններին վերաբերող հարցերով կարող եք դիմել Հայաստանում MSCA ծրագրի Ազգային կոնտակտային անձ Անահիտ Խաչիկյանին՝ anip@sci.am էլ․ հասցեով։

