«Հորիզոն Եվրոպա» ծրագրի NCP_WIDERA.Net նախագծի շրջանակներում մեկնարկել է նոր մրցույթ՝ նախատեսված ընդլայնվող երկրների հետազոտողների և հետազոտությունների կառավարման մասնագետների համար՝ կատարելու ուսումնական այց դեպի Գերմանիա՝ Ռոբոտաշինության նորարարական կենտրոն (DFKI):
Ուսումնական այցի հիմնական նպատակն է ընդլայնվող երկրների (ներառյալ Հայաստանի) հետազոտությունների կառավարման մասնագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ ԵՄ առաջատար հետազոտական կազմակերպության գերազանց փորձին և հմտություներին՝ ձեռք բերված գիտելիքը իրենց հաստատություններում կիրառելու և գիտական համայնքին ուղղված իրենց ծառայությունները բարելավելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել՝
- Հետազոտությունների կառավարման մասնագետներ, ովքեր աջակցում են DFKI-ի գործունեության ոլորտներտների նախագծերի նախապատրաստման գործընթացին։
- Հետազոտողներ, ովքեր աշխատում են համակարգչային գիտությունների, ճարտարագիտության, բիոնիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ոլորտներում։
- Սոցիալական և հումանիտար գիտությունների գիտնականներ, որոնց աշխատանքը կապված է ռոբոտաշինության հետ:
Հետազոտությունների կառավարման մասնագետներ համարվում են՝ հետազոտական քաղաքականության խորհրդատուները, հետազոտական մենեջերները (դրամաշնորհների աջակցության ստորաբաժանում), գիտելիքի փոխանցման պատասխանատուները, բիզնես ծրագրերի մշակողները, գիտելիքի բրոքերները և նորարարության մենեջերները՝ համաձայն WIDERA WP 2022-2023, էջ 115:
Ուսումնական այցը տեղի կունենա 2024 թ. Հոկտեմբերի 15-17-ը Ռոբոտաշինության նորարարական կենտրոնում (Գերմանիա, Բրեմեն)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ․ հուլիսի 15-ը, Երևանի ժամանակով՝ 17:00։
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել NCP_WIDERA.Net կայք։

