Եվրոպական հանձնաժողովը ընդունել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027 թվականների հիմնական աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 14 միլիարդ եվրոյի ներդրում՝ հետազոտությունների և նորարարության խթանման նպատակով՝ ԵՄ ռազմավարական առաջնահերթություններին համապատասխան։ Ծրագիրը միտված է կլիմայական չեզոքության առաջխաղացմանը, հետազոտությունների և նորարարության ոլորտում արհեստական բանականության կիրառման ընդլայնմանը, ինչպես նաև Եվրոպայի դիմակայունության բարձրացմանը՝ բարդ և արագ փոփոխվող գլոբալ միջավայրում։
2026–2027 թթ. հիմնական աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ թեմատիկ ուղղությունները։ Ամբողջական փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել Ձեզ հետաքրքրող ուղղությունների ակտիվ հղումներով.
- Ընդհանուր ներածություն
- Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ (MSCA)
- Հետազոտական ենթակառուցվածքներ
- Առողջապահություն
- Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն
- Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության
- Թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք
- Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ
- Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր
- Եվրոպական նորարարական էկոհամակարգեր (EIE)
- Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի ամրապնդում
- ԵՄ Առաքելություններ
- Նոր եվրոպական Բաուհաուս նախաձեռնություն
- Հորիզոնական գործունեություններ
- Ընդհանուր հավելվածներ
Այլ աշխատանքային ծրագրերը ներառում են՝
- Եվրոպական հետազոտական խորհուրդ (ERC)
- Համատեղ հետազոտական կենտրոն (JRC)
- Եվրոպական նորարարության խորհուրդ (EIC)
Եվրոպական նորարարության և տեխնոլոգիաների ինստիտուտի (EIT) գործունեությունը ներկայացված է առանձին ծրագրային փաստաթղթերում։
«Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027 թթ. աշխատանքային ծրագիրը հիմնված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ռազմավարական պլանի (2025–2027) վրա, որը ընդունվել է 2024 թվականի մարտին։ Այն մշակվել է Եվրոպական հանձնաժողովի ծառայությունների կողմից և ձևավորվել անդամ պետությունների, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված երկրների, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ավելի քան 2,000 շահագրգիռ կողմերի և քաղաքացիների մասնակցությամբ և սերտ համագործակցությամբ։ Սա «Հորիզոն Եվրոպա» 2021–2027 թթ. շրջանակային ծրագրի վերջին աշխատանքային ծրագիրն է։

