Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է նոր մրցույթներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2025 թվականի աշխատանքային ծրագրի՝ Կլաստեր 5-ի՝ Կլիմա, էներգետիկա և շարժունակություն, շրջանակներում։ Արդյունքում նախատեսվում է ավելի քան 318 միլիոն եվրո ֆինանսավորում՝ էներգետիկայի ոլորտում նորարարական հետազոտությունները խթանելու նպատակով։
Նոր HORIZON-CL5-2026-02 մրցույթը աջակցություն է տրամադրում էներգետիկայի երկու հիմնական ոլորտներում իրականացվող նախագծերին՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 20 հետազոտական թեմաներ՝
- Կայուն, անվտանգ և մրցունակ էներգամատակարարում (HORIZON-CL5-2026-02-D3)
- Արդյունավետ, կայուն և ներառական էներգիայի օգտագործում (HORIZON-CL5-2026-02-D4)
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի փետրվարի 17-ն է։
Ինչպես դիմել
Դիմելու պայմանների և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Funding and Tenders հարթակում՝ համապատասխան մրցույթի էջում։ Հավելյալ օգտակար աղբյուրներ են՝
- Online Manual – քայլ առ քայլ ուղեցույց՝ հայտադիմումի ներկայացումից մինչև դրամաշնորհի կառավարում
- Horizon Europe Programme Guide – մանրամասն տեղեկություններ ծրագրի կառուցվածքի, բյուջեի և առաջնահերթությունների վերաբերյալ
- Funding & Tenders Portal FAQ – առավել հաճախ տրվող հարցերի պատասխաններ հայտադիմումների, գնահատման և դրամաշնորհների կառավարման վերաբերյալ
- Research Enquiry Service – խորհրդատվություն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ հատուկ հարցերի դեպքում
Գնահատում և դրամաշնորհ
- Դիմորդները գնահատման արդյունքները կստանան հայտադիմումի ներկայացման վերջնաժամկետից հինգ ամիս անց։
- Դրամաշնորհային պայմանագրերը կհաստատվեն ութ ամսվա ընթացքում՝ մրցույթի վերջնաժամկետից հետո։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով։

