Գիտնականները, գիտական նախագծերի ղեկավարները և այլ հետաքրքրված շահառուները հրավիրվում են մասնակցելու 6-ժամյա առցանց միջազգային տեղեկատվական միջոցառման՝ «Twinning – ընդհանուր պայմաններ, գործնական տեղեկատվություն, նախագծի ներկայացում» թեմայով (HORIZON-WIDERA-2026-02-WIDENING-01, Horizon Europe)։
Միջոցառումը կազմակերպվում է «Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի ամրապնդում» (WIDERA) ծրագրի՝ Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Ուկրաինայի Ազգային կոնտակտային անձանց (NCP) համատեղ ջանքերով: Միջոցառման ընթացքում մասնակիցները կստանան գործնական գիտելիքներ Twinning-ի հայտադիմումների՝ ներառյալ մրցույթին դիմելու ընդհանուր պայմանների, նպատակների և հաջող նախագծերի պատրաստման վերաբերյալ։ Կներկայացվեն նաև նախորդ Twinning մրցույթների արդյունքները, փորձագետ-գնահատողների առավել հաճախ հանդիպող նկատառումները և նախկինում արդեն ֆինանսավորում ստացած նախագծերի օրինակները Չեխիայից, Ուկրաինայից, Ռումինիայից և Լեհաստանից։
Միջոցառման մանրամասներ
Ամսաթիվ՝ 2026թ․ փետրվարի 27
Ժամը՝ 10:00–16:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով, CET)
Ձևաչափ՝ առցանց, MS Teams հարթակի միջոցով
Լեզու՝ անգլերեն
Մասնակցության իրավասություն՝ ընթացիկ Twinning մրցույթների դիմորդները, նախագծերի համակարգողները, շահառուներ, գործընկերներ և այլ հետաքրքրված անձինք
Գրանցումից հետո մասնակիցները էլեկտրոնային փոստով կստանան միջոցառման հղումը (հակառակ դեպքում, խնդրում ենք ստուգել SPAM թղթապանակը)։

