Skip to main content

Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ՝ որպես «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրի Ազգային կոնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին։

Եռօրյա տևողությամբ թրեյնինգները ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2-րդ հիմնասյան, ինչպես նաև այլ ուղղղությունների՝ ներառյալ Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների (MSCA) 2026–2027թթ. մրցույթների շրջանակում ներկայացվելիք համատեղ հետազոտական նախագծերի հայտադիմումների մշակմանը։

Հայտադիմումների նախապատրաստման աջակցության միջոցառումները հնարավորություն կընձեռեն հստակ նախագծային գաղափարներ ունեցող Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու թրեյնինգների՝ ուղղված ՀԵ ծրագրի բարձրորակ նախագծերի մշակմանն ու մրցունակ հայտադիմումների նախապատրաստմանը։

Եռօրյա թրեյնինգներից զատ, կանցկացվեն նաև անհատական փորձագիտական խորհրդատվություններ, որոնց համար կարող եք գրանցվել ցանկացած պահի։ Խորհրդատվությունները նախատեսված են այն գիտնականների և նորարարների համար, ովքեր արդեն ընտրել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027թթ. Աշխատանքային ծրագրերից համապատասխան մրցույթ և աշխատում են նախագծի մշակման ուղղությամբ։ Հավելյալ մանրամասների և գրանցման համար, խնդրում ենք այցելել այստեղ։

Փորձառու և երիտասարդ գիտնականների (ներառյալ ասպիրանտները), նորարարական էկոհամակարգի ներկայացուցիչների և «Հորիզոն Եվրոպա» Ազգային կոնտակտային անձանց մասնակցությունը խրախուսվում է։

Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2026 թ. նոյեմբերի 2-ից 4-ը՝ ըստ գրանցման էջում նշված ժամանակացույցի։

Հետաքրքրված գիտնականներին և նորարարներին խնդրում ենք գրանցվել մինչև 2026թ. հոկտոմբերի 12-ը՝ լրացնելով գրանցման ձևը։ Մասնակցությունը սահմանափակ է, և ընտրությունը կիրականացվի գրանցման վերջնաժամկետից հետո։

Leave a Reply