Եվրոպական Հանձնաժողովը, Գլոբալ ծառայությունների կենտրոնի (Global Service Facility) շրջանակում իրականացվող նախագծի միջոցով, նպատակ ունի խթանել Արևելյան գործընկերության (EaP) երկրների, այդ թվում՝ Հայաստանի, առավել ակտիվ մասնակցությունը Հորիզոն Եվրոպա (HE)՝ ԵՄ հետազոտության և նորարարության շրջանակային ծրագրում, ինչպես նաև Եվրոպական հետազոտական տարածքում (ERA)։
Նախագծի շրջանակներում հայաստանյան գիտնականներն ու նորարարները կարող են ներկայացնել հայտադիմումներ՝ ստանալու անհատական փորձագիտական խորհրդատվություններ։ Խորհրդատվությունները նպատակ ունեն տրամադրել անհատականացված աջակցություն՝ կոնկրետ հայտադիմումների կազմման համար։
Խորհրդատվությունները նախատեսված են այն գիտնականների և նորարարների համար, ովքեր արդեն ընտրել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի համապատասխան մրցույթ և աշխատում են նախագծի մշակման ուղղությամբ։ Խորհրդատվությունների ընթացքում անդրադարձ կկատարվի այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ մրցույթի բովանդակության վերծանումը, մրցույթի և հետազոտողի փորձագիտական համապատասխանեցումը, կոնսորցիումների ձևավորումը, կոնսորցիումում դերերի բաշխումը, բյուջեի կառուցվածքի մշակումը և այլն։
Հայտադիմումներ փորձագիտական խորհրդատվության համար
Հետաքրքրված հայաստանյան գիտնականներն ու նորարարները հրավիրվում են գրանցվելու հետևյալ հղումով՝
Հայտադիմումները կուսումնասիրվեն յուրաքանչյուր օրացուցային ամսվա վերջում՝ մինչև 2027 թվականի մայիս։ Խորհրդատվությունների շահառուները կընտրվեն հայտադիմումներում նշված տեղեկատվության հիման վրա, քանի որ տեղերի քանակը սահմանափակ է։
Շտապ հարցերի դեպքում շահագրգիռ կողմերը կարող են դիմել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Ազգային կոնտակտային անձանց համակարգող՝
պարոն Տիգրան Արզումանյանին՝ tigran.arzumanyan@sipac.am և tarznip@sci.am, ինչպես նաև Գլոբալ ծառայությունների կենտրոնի թիմին՝ EU-EaP_STIcooperation@Servicefacility.eu։
Ի՞նչ է Հորիզոն Եվրոպան
Հորիզոն Եվրոպան (ՀԵ) Եվրոպական Միության հետազոտական և նորարարական նախագծերի համար նախատեսված իններորդ շրջանակային ծրագիրն է՝ որի բյուջեն կազմում է 93.5 միլիարդ եվրո՝ նախատեսված 2021-2027թթ․ համար։
Այս ծրագիրը նպատակ ունի օգնել հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ուղղված է մի շարք մարտահրավերների դեմ պայքարին, ինչպես նաև ԵՄ մրցունակության և տնտեսական աճի խթանմանը։
Համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, ՀԵ-ն նպատակ ունի նաև էլ ավելի խթանել համագործակցությունն ու ուժեղացնել հետազոտությունների և նորարարությունների դերը ԵՄ կողմից տարվող քաղաքականության շրջանակներում։ ՀԵ-ի նպատակներից է նաև գերազանց գիտելիքի և տեխնոլոգիաների ստեղծումը և տարածումը իր սահմաններից դուրս։

