Skip to main content

Եվրոպական հետազոտական խորհրդի (European Research Council – ERC) ազգային կոնտակտային անձանց mERCury նախագիծը հրավիրում է հետազոտողներին և հետաքրքրված այլ անձանց մասնակցելու ERC առաջատար դրամաշնորհային (Advanced Grant) ծրագրին նվիրված առցանց աշխատաժողովին, որը կկայանա ս․թ․ ապրիլի 29-ին։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու, թե ինչպես կարելի է իրապես հեղափոխական գիտական գաղափարը վերածել ուժեղ ERC նախագծային հայտի։ Աշխատաժողովի ընթացքում իրենց փորձով կկիսվեն ինչպես ERC առաջատար դրամաշնորհների ղեկավարները, այնպես էլ նախագծային հայտեր գնահատողները։ Միջոցառումը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացում կազմել ծրագրի հայտադիմումների պատրաստման և գնահատման գործընթացի մասին, ինչպես նաև ստանալ այլ օգտակար խորհուրդներ և տեղեկություններ։

Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝

Գրանցումը բաց է մինչև 2026 թ. ապրիլի 25-ը։
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։

Leave a Reply