«Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 1 – Առողջապահություն 2026թ. մրցույթների համար հայտադիմումներ պատրաստող ընդլայնվող երկրների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու HNN 3.0 նախագծի կողմից կազմակերպվող կարողությունների զարգացման նպատակային թրեյնինգներին։
Առցանց առաջին թրեյնինգը՝ «Գործընկերների որոնում ‘Հորիզոն Եվրոպա’ ծրագրի Առողջապահության 2026թ․ նախագծերի համար», որը կազմակերպվում է NCP_WIDERA.NET նախագծի հետ համագործակցությամբ, կկայանա 2025թ. դեկտեմբերի 9-ին։ Սեսիան կներկայացնի արդյունավետ գործընկերների որոնման մեթոդներ, փիչինգի նախապատրաստման մոտեցումներ, ինչպես նաև 2026թ. Առողջապահության Բրոքերային միջոցառմանը գրանցման գործընթացը։ Մասնակիցները կստանան նաև փորձառու համակարգողների գործնական խորհուրդներ հաջողակ կոնսորցիումների ձևավորման վերաբերյալ։
2025թ․ դեկտեմբերի 16, 17 և 18-ին կանցկացվի երկրորդ առցանց գործնական թրեյնինգը՝ «Ինչպես պատրաստվել բրոքերային միջոցառման փիչինգ սեսիային և երկկողմանի հանդիպումներին»։ Այն նախատեսված է առաջին թրեյնինգին մասնակցած և Առողջապահության Բրոքերային միջոցառմանը գրանցված մասնակիցների համար։ Փոքր խմբերով անցկացվող այս ինտերակտիվ թրեյնինգը կօգնի կատարելագործել 3–5 րոպեանոց փիչինգի խոսքը և պատրաստել աջակցող նյութեր՝ համապատասխանեցված 2026թ. Առողջապահության մրցույթների թեմաներին։
Այս թրեյնինգին մասնակցելու նախապայմանն է՝ 2026թ․ Առողջապահության Կլաստերին նվիրված Բրոքերային միջոցառման գրանցումը և լիարժեք համագործակցության պրոֆիլի (cooperation profile) ստեղծումը։

