Skip to main content

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է կազմակերպել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական օրերի շարք՝ սույն թվականի նոյեմբերից մինչև 2026թ. հունվար ընկած ժամանակահտվածում: Միջոցառումների այս շարքը ծրագրի դիմորդներին և շահագրգիռ կողմերին հնարավորություն կընձեռի ծանոթանալու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա մրցույթներին, ֆինանսավորման գործիքներին, հայտերի ներկայացման գործընթացին և ռազմավարական առաջնահերթություններին։

Ներքևում ներկայացված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի նախատեսված տեղեկատվական օրերի թարմացված ժամանակացույցը՝ յուրաքանչյուր միջոցառման համապատասխան հղումով:

🔹 MSCA դոկտորական ցանցեր 2024՝ տեղեկատվական օր համակարգողների համար
🗓️ 13 նոյեմբեր 2025 |  09:30 – 12:30 (CET)
🔗https://research-innovation-community.ec.europa.eu/events/5qk4O2l4MQt95A0OlYrXi/overview 

🔹  WIDERA աշխատանքային ծրագիր՝ Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) մրցույթներ
🗓️ 11 դեկտեմբեր 2025 |  09:30 – 15:30 (CET)
🔗https://research-innovation-community.ec.europa.eu/events/4cGhIlkUaGNnRinOsTVI3j/overview

🔹Կլաստեր 5 – Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ
🗓️ 15 հունվար 2026 |  09:00 – 15:30 (CET)
🔗  https://research-innovation-community.ec.europa.eu/events/Bfe77xRS2qXkjg2EPgcim/overview

🔹 ԵՄ առաքելությունների տեղեկատվական օրեր
🗓️ 20 – 21 հունվար 2026 |  09:00 – 16:00 (CET)
🔗https://research-innovation-community.ec.europa.eu/events/4jD1h3248qxEnEKzoHXVG9/overview

🔹Կլաստեր 6 – Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր
🗓️ 22 – 23 հունվար 2026  |  09:00 – 18:00 (CET)
🔗https://research-innovation-community.ec.europa.eu/events/2s2Xz6DhSgsazEcBuxo0Pm/overview

🔹WIDERA աշխատանքային ծրագիր՝ Ընդլայնման (Widening) մրցույթներ
🗓️ 22 հունվար 2026 |  10:00 – 15:30 (CET)
🔗 https://research-innovation-community.ec.europa.eu/events/6dbuTGvrBoVcyOPhJ1SxO0/overview 

Միջոցառումների ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Եվրոպական հանձնաժողովի կայքում՝ վերը նշված համապատասխան հղումներով: «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական օրերի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել Եվրոպական հանձնաժողովի կայքում:

ՆՇՈՒՄ. Բոլոր միջոցառումների ժամերը նշված են Կենտրոնական Եվրոպական Ժամանակով (ԿԵԺ/CET), սակայն հղումները բացելիս ամվտոմատ կերպով կհամապատասխանեցվեն ձեր տեղական ժամանակին։

Leave a Reply