Skip to main content

2025թ. հոկտեմբերի 22-ին Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ Եվրահանձնաժողովի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում: Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (1-ին հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24, ժամը՝ 10։00-16։30:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես կգան Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները և «Հորիզոն Եվրոպա» ծրագրի փորձագետներ, իսկ օրաարգը կներառի հետևյալ նստաշրջանները՝

  1. Ինտեգրում Եվրոպական հետազոտական ​​տարածքին (ERA) և մասնակցություն «Հորիզոն Եվրոպա» ծրագրին
  2. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի նախագծերում մասնակցության փորձի փոխանակում
  3. Հիմնասյուն 3 – Նորարարական Եվրոպա

Միջոցառումը կտրամադրի արժեքավոր տեղեկատվություն ընթացիկ համագործակցությունների վերաբերյալ, կներկայացնի ոլորտի հաջողված պատմությունները և կստեղծի հնարավորություններ մասնակիցների համար ներգրավվելու առաջատար եվրոպական գիտահետազոտական և նորարարական (R&I) նախագծերում։ Այն բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների, նորարարների, ստարտափների և ՓՄՁ-ների համար ստանալու կարևորագույն տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։

«Հորիզոն Եվրոպան» (2021–2027) Եվրոպական Միության հետազոտական և նորարարական նախագծերի համար նախատեսված առանցքային ֆինանսավորման ծրագիր է։ Ծրագիրն ունենալով աննախադեպ 95.5 մլրդ եվրոյին համարժեք բյուջե՝ նպատակ ունի օգնել հասնելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ուղղված է խթանելու ԵՄ մրցունակությունն ու զարգացման աճը համաշխարհային մակարդակում։

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառման մասին ավելին իմանալու համար այցելեք՝👇🏻

Մինչ գրանցվելը, ծանոթացեք օրակարգին ՝👇🏻

Գրանցման վերջնաժամկետն է  2025 թ. հոկտեմբերի 14-ը, ժամը՝ 17:00:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ 👇🏻

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
📧 info@sipac.am
📞 060 623 542, 010 525432

Leave a Reply