Մալթայի Հետդոկտորական կրթաթոշակի վերապատրաստման ծրագիրը (PF2MT) ֆինանսական աջակցություն է տրամադրում (ճանապարհորդական և կացության ծախսեր) այն փորձառու գիտնականներին, ովքեր պատրաստվում են Մալթայի հաստատությունների հետ համատեղ հայտ ներկայացնել Մարի-Սկլոդովսկա Կյուրի հետդոկտորական կրթաթոշակի 2025թ. մրցույթին (MSCA PF 2025): MSCA PF 2025 մրցույթի վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 10-ն է:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ գումարի տեսքով՝ 2025 թ. հունիսի 18-19-ին Մալթայում կայանալիք MSCA հետդոկտորական կրթաթոշակի հայտադիմումների նախապատրաստման երկօրյա վերապատրաստմանը մասնակցելու նպատակով: Դրամաշնորհը բաց է բոլոր այն գիտնականների համար, ովքեր բավարարում են MSCA PF մրցույթի պահանջներին՝ առանց ազգության և տարիքային սահմանափակումների:
Մալթայի հյուրընկալող կազմակերպությունների առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վերապատրաստման ծրագիրը ֆինանսավորվում և կազմակերպվում է Science Malta-ի կողմից: Այս վերապատրաստումը կնպաստի գիտնականների հայտադիմումների նախապատրաստման հմտությունները և կբարձրացնի հաջոցված մասնակցության հնարավորությունները։
Մալթայի գիտանորարարական լանդշաֆտին կարող եք ծանոթանալ այս տեսանյութից։
PF2MT դրամաշնորհի հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2025թ. հունիսի 8-ը, ժամը 12:00-ին (Կենտրոնական Եվրոպական ժամանակով – CET)։
Հայտադիմումի ձևը և լրացուցիչ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

