Ս.թ. փետրվարի 18-ին, Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST Association) կողմից կկազմակերպվի COST գործողություններին նվիրված տեղեկատվական օր, որի ընթացքում կներկայացվեն՝
- COST գործողություններին միանալու հնարավորությունները,
- COST գործողություն սկսելու համար դիմումների ընդունման ընթացակարգերը,
- Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության դերն ու ազդեցությունը,
- COST գործողություններին միանալու առավելությունները, հատկապես երիտասարդ գիտնականների դեպքում։
Միջոցառման մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել։
Մանրամասների և գրանցման համար կարող եք այցելել COST գործողությունների կայք։

