Skip to main content

#NCP4Industry ծրագրի շրջանակներում հայտարարվել է «Հորիզոն Եվրոպա»-ի Թվայնացում, արդյունաբերություն, տիեզերք 4-րդ կլաստերի Արդյունաբերություն ենթաբաժնի 1 և 2 թեմատիկ ուղղությունների մրցույթների դիմորդների նախագծերի փորձագիտական ստուգման հնարավորության մասին։ Այն իրենից ներկայացնում է NCP4Industry ծրագրի միջազգային փորձագետների ցանցի կողմից նախագծի ձևակերպման վերանայում, բարելավումներին ուղղված կարծիքի տրամադրում։

Փորձագիտական ստուգման համար նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2023թ․ մարտի 13-ն է։ Ծրագիրը երաշխավորում է տվյալների և տեղեկատվության գաղտնիության պահպանումը։

Փորձագիտական ստուգման մասին ավելին կարող եք կարդալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://ncp4industry.eu/second-round-of-the-proposal-idea-check-now-open-for-submission/։

Գրանցման համար այցելել հետևյալ հղմամբ՝ https://ncp4industry.eu/proposal-idea-check/։

Leave a Reply