Skip to main content

Իսպանիայի առաջատար տեխնոլոգիական կենտրոն Leitat-ը, Կատալոնական բիզնեսի մրցունակության գործակալություն Acció-ն և Բարսելոնայի նահանգային խորհուրդը, կազմակերպում են  նոր բրոքերային միջոցառում նորարարական գնումների թեմատիկայով՝ ՀԵ «Խելացի քաղաքներ» առաքելությունն և Կլաստեր 5-ի շրջանակներում, որը տեղի կունենա Իսպանիայում՝ Բարսելոնայում, 2024թ. հոկտեմբերի 10-11-ը:

Միջոցառման հիմնական նպատակն է մեկտեղել քաղաքները, ստարտափները, ընկերությունները, համալսարանները և տեխնոլոգիական կենտրոնները՝ խթանելու նրանց միջև համագործակցությունը տեղական կարիքների բավարարման նպատակով՝ նորարարական գնումների և կանաչ անցման (green transition) միջոցով: Բրոքերային միջոցառման հիմնական թեմաներն են՝ շենքեր/կառուցապատում, շրջանաձև քաղաքային տնտեսություն, էներգիա, շարժունակություն և զրոյական աղտոտվածություն:

Մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց նորարարական լուծումները, կապեր հաստատել հնարավոր գնորդների հետ, հանդիպել նոր գործընկերների և կազմել կոնսորցիումներ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Խելացի քաղաքներ» առաքելության և Կլաստեր 5-ի առաջիկա մրցույթներին դիմելու համար.

Բրոքերային միջոցառման տեղերը սահմանափակ են, իսկ գրանցումները ընդունվում են մինչև 2024թ. սեպտեմբերի 13-ը:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ բոլոր առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply