Skip to main content

Գյուղատնտեսության և գյուղական զարգացման եվրոպական գլխավոր տնօրինությունը (DG AGRI) և Նորարարության և գիտելիքի փոխանակման աջակցության հաստատությունը (EIP-AGRI) միասին կազմակերպում են ԵՄ Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության (CAP) ցանցի բրոքերային միջոցառում, որը կանցկացվի Բելգիայի Անտվերպեն քաղաքում 2023 թվականի հոկտեմբերի 19-ից 20-ը։

Միջոցառման նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր՝ ներկայացնելու համար բազմակողմ ներգրավվածությամբ նախագծերի առաջարկներ Հորիզոն Եվրոպա ծրագրի Կլաստեր 6-ի՝ «Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր» 2024 թմրցույթներին։

Բրոքերային միջոցառումն ուղղված է հետևյալ մրցութային ուղղություններին՝

  • կենսաբազմազանությամբ հարուստ գյուղատնտեսական համակարգեր,
  • օրգանական գյուղատնտեսություն,
  • անտառային տնտեսություն,
  • անասնաբուծական համակարգեր,
  • առողջ բուսականություն,
  • կլիմայական փոփոխության՝ ջուր և ճահճային տնտեսություն/ paludiculture/,
  • գյուղական համայնքներ,
  • թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ ռոբոտաշինություն և ընդլայնված իրականություն,
  • գյուղատնտեսական գիտելիքների և ինովացիոն համակարգերի (AKIS) առաջմղում։

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 3-ը, ժամը՝ 23:00 (ԿԵԺ):
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄԵթե դուք արդեն գրանցվել եք Անտվերպենում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply