Skip to main content

ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» (SPS) ծրագիրն իր ուշադրության կենտրոնում է պահում անվտանգության հետ կապված մարտահրավերները ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակներում: SPS ծրագրի շրջանակներում, անվտանգությանն առնչվող նախաձեռնություններին աջակցելու նպատակով, գիտնականները, փորձագետները և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ինչպես նաև այլ երկրներից գործընկերը հնարավորություն ունեն դիմելու SPS ծրագրի չորս դրամաշնորհային մեխանիզմներից որևէ մեկին՝ ծառացած մարտահրավերների ուղղությամբ միասին աշխատելու նպատակով՝

  1. Բազմամյա հետազոտական և զարգացման ծրագրեր (MYP)
  2. Միջոցառումներ՝ հետևյալ ձևաչափերով.
    ա. Հետազոտական սեմինարներ (ARW)
    բ. Վերապատրաստման դասընթացներ (ATC)
    գ. Ուսումնական ինստիտուտներ (ASI)

SPS ծրագիրը կողջունի այն հայտադիմումները, որոնք ուղղված կլինեն SPS-ի հիմնական առաջնահերթություններին, ինչպես նաև կնպաստեն ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակների իրագործմանը: Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 17-ը։

Դրամաշնորհի մանրամասներին, ինչպես նաև SPS ծրագրի առաջնահերթություններին ծանոթանալու համար այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.nato.int/science/call-proposal/2023/sps-call-proposal-2023-1.pdf?fbclid=IwAR3GSryfEYQZgdkJSPoHyeoqpPBk4a6yEyKZIKv_TKMbEpMLZ0M-aoIONaE։

Այլ մանրամասներ՝ https://www.nato.int/cps/en/natohq/172949.htm։

Leave a Reply