«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ և Քաղաքացիներ» մրցույթը նպատակ ունի գիտությունն ու գիտնականներին ավելի մոտեցնել ոլորտին առավել քիչ առնչվող հանրության ամենատարբեր սոցիալական խմբերին՝ գիտական միջոցառումներում ներգրավման միջոցով։
Ծրագիրը 15,4 միլիոն եվրո է հատկացնելու շուրջ 50 ծրագրերի կազմակերպման համար՝ ուղղված
- «Եվրոպական գիտնականների գիշերվա» երկու հաջորդական միջոցառումներին՝ նախատեսված 2024 և 2025 թվականներին,
- «Գիտնականները դպրոցում» գործողություննեի իրականացմանը՝ երկու հաջորդական տարվա մեջ:
Ծրագրին կարող են մասնակցել՝
- գիտահետազոտական կազմակերպություններ (պետական/մասնավոր),
- ընկերություններ,
- պետական մարմիններ,
- գիտական ուղղվածությամբ թանգարաններ,
- հիմնադրամներ,
- լրատվական կազմակերպություններ։
Մրցույթը խրախուսում է մասնակիցներին կենտրոնանալ այն առաջնայնությունների վրա, որոնք սահմանված են Եվրոպական հանձնաժողովի կողմից, ինչպիսիք են «ԵՄ Առաքելությունները» և «ԵՄ կանաչ գործարքը»։
Եթե ցանկություն ունեք դիմելու «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ և Քաղաքացիներ» մրցույթին, ապա նախագծի առաջարկ պատրաստելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել այս ուղեցույցում։
Մրցույթը բաց է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 25-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։