«Հորիզոն Եվրոպա» ծրագրի NCP_WIDERA.Net նախագծի շրջանակներում մեկնարկել է նոր մրցույթ ընդլայնվող երկրների հետազոտությունների կառավարման մասնագետների համար՝ կատարելու եռօրյա ուսումնական այց դեպի Բարսելոնայում տեղակայված առողջապահական և շրջակա միջավայրի ոլորտների չորս գիտահետազոտական ինստիտուտներ, մասնավորապես`
- Ծովային գիտությունների ինստիտուտ (ICM-CSIC),
- Շրջակա միջավայրի գնահատման և ջրային հետազոտությունների ինստիտուտ (IDAEA – CSIC),
- Համաշխարհային առողջապահական ինստիտուտի մասնավոր հիմնադրամ (ISGlobal),
- Vall d’Hebron ուռուցքաբանության ինստիտուտի մասնավոր հիմնադրամ (VHIO)։
Ուսումնական այցի հիմնական նպատակն է ընդլայնվող երկրների (ներառյալ Հայաստանի) հետազոտությունների կառավարման մասնագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ ԵՄ առաջատար հետազոտական կազմակերպության գերազանց փորձին և հմտություներին՝ ձեռք բերված գիտելիքը իրենց հաստատություններում կիրառելու և գիտական համայնքին ուղղված իրենց ծառայությունները բերելավելու նպատակով:
Հետազոտությունների կառավարման մասնագետներ համարվում են՝ հետազոտական քաղաքականության խորհրդատուները, հետազոտական մենեջերները (դրամաշնորհների աջակցության ստորաբաժանում), գիտելիքի փոխանցման պատասխանատուները, բիզնես ծրագրերի մշակողները, գիտելիքի բրոքերները և նորարարության մենեջերները՝ համաձայն WIDERA WP 2022-2023, էջ 115:
Ուսումնական այցը տեղի կունենա 2024 թ. հունիսի 26-28-ը Իսպանիայում՝ Բարսելոնայում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ․ մայիսի 24-ը, Երևանի ժամանակով՝ 17:00։
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել NCP_WIDERA.Net կայք։