«Հորիզոն Եվրոպա» «Որակյալ բնահող» առաքելության նպատակն է ստեղծել և ֆինանսավորել 100 կենդանի լաբորատորիաներ և փարոսներ, որոնք կառաջնորդեն անցումը դեպի առողջ բնահողեր մինչև 2030 թվականը:
2023 թ. մայիսի 12-ին ԳՆԳԱԿ-ը NATI00NS նախագծի հետ համատեղ կազմակերպում է ազգային ներգրավվածության միջոցառում՝ նպատակ ունենալով բարձրացնել ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության իրազեկությունը ազգային և տարածաշրջանային շահագրգիռ կողմերի շրջանում՝ ապահովելով որակյալ նյութերի և տեղեկատվության հասանելիություն, ինչպես նաև խթանել քննարկումներ Կենդանի լաբորատորիաների (ԿԼ) լավագույն կազմաձևերի վերաբերյալ՝ տարածաշրջանային բնահողի կարիքները լուծելու և միջտարածաշրջանային ԿԼ կլաստերների համագործակցության նախնշման համար:
Այս միջոցառման նպատակն է կապել և ներգրավել բնահողի և հողի կառավարման մեջ՝ հողօգտագործման տարբեր տեսակների համար, ներգրավված շահագրգիռ կողմերի և նրանց տրամադրել գործիքներ և աջակցություն՝ դիմելու ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության մրցույթներին, որոնք ուղղված են բնահողի որակի բարելավման կենդանի լաբորատորիաների և փարոսների ստեղծմանը:
Միջոցառումը տեղի կունենա Երևանում, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում և կանցկացվի նաև առցանց՝ Zoom Meeting հարթակի միջոցով։