Sploro ընկերությունը, Business Angels Europe-ի հետ համագործակցությամբ, TechUkraine-ի և Startup Wise Guys աքսելերատորի հետ համատեղ, մեկնարկել է EmpoWOMEN նախագիծը: Նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, առաջադեմ տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում հավասար պայմաններ ապահովելու համար՝ նպատակ ունի լուծելու այն մարտահրավերները, որոնց բախվում են կանայք հետազոտության, զարգացման և նորարարության բնագավառներում։
EmpoWOMEN նախագիծը նախատեսում է անցկացնել երկու բաց մրցույթ, որոնցից առաջինը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 8-ին և կշարունակվի մինչև մարտի 8-ը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:
Նախագիծի շրջանականներում մասնակիցներին կտրամադրվի՝
- մինչև 45,000 եվրո ֆինանսավորում՝ առանց սեփական կապիտալի փոխանակման
- վեցամսյա աջակցության ծրագիր
- մենթորների և փորձագետների հասանելիություն՝ ելնելով կարիքներից
- տեխնիկական միջոցառումների վաուչերներ
- բացառիկ ներդրումային ծրագիր Հրեշտակ ներդրողների (Business Angels) կողմից
- մենթորների և փորձագետների ընտրություն՝ ելնելով կարիքներից
- մրցանակներ յուրաքանչյուր խմբի լավագույն ստարտափների համար
Առաջին փուլի մասնակցության համար սահմանված են հետևյալ չափանիշները՝
- Առաջադեմ տեխնոլոգիական ստարտափներ (Deep Tech) – Ստարտափները պետք է զբաղվեն առաջադեմ և բեկումնային տեխնոլոգիաների մշակմամբ՝ համաձայն առաջադեմ տեխնոլոգիների եվրոպական սահմանմանը:
- Կանանց առաջնորդություն – Ստարտափները պետք է գլխավորեն կանայք, ընդ որում առնվազն մեկ կին առանցքային դեր պետք է ունենա ընկերությունում՝ որպես համահիմնադիր, հիմնական ղեկավար թիմի անդամ կամ ընդգրկված լինի տնօրենների խորհրդում:
- Բաժնեմասային մասնակցություն – Ակնկալվում է, որ հետևյալ ստարտափներում բաժնեմասերի զգալի մասը բաժին է ընկնում կանանց։
- Աշխարհագրական դիրք – Ընկերությունը պետք է հիմնադրված լինի ԵՄ Ընդլայնվող երկրներում, հեռավոր շրջաններում և ասոցիացված երկրներում (ներառյալ Հայաստանը):
Այս նախագիծը Startup Europe նախաձեռնության մի մասն է, որն ավելի քան մեկ տասնամյակ խթանում է ձեռնարկատիրական էկոհամակարգերը ողջ Եվրոպայում՝ ստեղծելով ազդեցիկ նախաձեռնություններ տեխնոլոգիական ստարտափների համար։
Նախագծի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք այցելել այստեղ: