Skip to main content

2024թ. նոյեմբերի 6-ին Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական Գիտության Զարգացման Գործակալության (APRE, Իտալիա) և ՀՀ Գիտությաունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ, անցկացրեց թրեյնինգ` նվիրված ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստմանը:

Այս միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՄ NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում, նպատակ ուներ զարգացնել Հայաստանի գիտանորարարական կազմակերպությունների և անհատ գիտնականների կարողությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման գործում։

Միջոցառմանը ողջույնի խոսքերով հանդես եկան ԳՆԳԱԿ-ի նախագահ պարոն Տիգրան Արզումանյանը և NCP_WIDERA.NET նախագծի համակարգող տիկին Կատարժինա Բուշկևիչ-Սեֆերինսկան (NCBR, Լեհաստան): Տիկին Բուշկևիչ-Սեֆերինսկան ներկայացրեց NCP_WIDERA.NET նախագիծը՝ ընդգծելով հայտատուներին աջակցելու համար առկա գործիքներն ու ռեսուրսները:

Իտալիայից հրավիրված փորձագետ տիկին Ֆեդերիկա Տանգետիի (APRE) շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ հայտադիմումների  նախապատրաստման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ստացան գործնական պատկերացումներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բարձրորակ նախագծի առաջարկ ներկայացնելու մասին: Նա  մանրամասն ներկայացրեց հայատադիմումների կառուցվածքը՝ համապատասխանեցնելով այն գնահատման չափանիշներին և ընդգծեց  մրցունակությունը բարձրացնելու հիմնական տարրերը:

Բացի այդ, մասնակիցները տեղեկացվեցին «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա մրցույթների և դրանց մասնակցության հնարավորությունների մասին՝ պարոն Տիգրան Արզումանյանի մանրամասն զեկույցի շնորհիվ: Նա ներկայացրեց առաջիկա մրցույթները, ընդգծեց առանցքային ոլորտները, նպատակները և ռազմավարական առաջնահերթությունները, ինչպես նաև ուղղորդեց մասնակիցներին, թե ինչպես համապատասխանեցնել իրենց գիտահետազոտական ​​նախաձեռնությունները և նախագծերը՝ առավելագույնի հասցնելու իրենց հաջողության հնարավորությունները:

Պարոն Ալեն Ամիրխանյանը՝ ՀԱՀ  Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենը, կիսվեց «Հորիզոն Եվրոպա» նախագծերի իրենց համակարգման փորձով՝ ներկայացնելով մասնակիցներին OTTERS և STREAKS նախագծերի հաջողված հայտադիմումների ներկայացման և համակարգման գործնական օրինակներ։

Միջոցառումը, որին ներկա էին Հայաստանի տարբեր կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչ, դրական արձագանքներ ստացավ մասնակիցների կողմից:

Leave a Reply