«Հորիզոն Եվրոպա» «Որակյալ բնահող» առաքելության նպատակն է ստեղծել և ֆինանսավորել 100 կենդանի լաբորատորիաներ և փարոսներ` ապահովելով անցում դեպի առողջ բնահողերը մինչև 2030 թվականը:
2024 թ. մայիսի 31-ին NATI00NS նախագծի շրջանակներում Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը Trust-IT Services ընկերության հետ համատեղ կազմակերպում է ազգային ներգրավվածության միջոցառում։ Միջոցառման նպատակն է բարձրացնել ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության իրազեկությունը ազգային և տարածաշրջանային շահագրգիռ կողմերի շրջանում՝ ապահովելով որակյալ նյութերի և տեղեկատվության հասանելիություն, ինչպես նաև խթանել քննարկումներ Կենդանի լաբորատորիաների (ԿԼ) լավագույն կազմաձևերի վերաբերյալ՝ տարածաշրջանային բնահողի կարիքները լուծելու և միջտարածաշրջանային ԿԼ կլաստերների համագործակցության նախանշման համար:
Այս միջոցառման նպատակն է կապել և ներգրավել բնահողի և հողի կառավարման մեջ՝ հողօգտագործման տարբեր տեսակների համար, ներգրավված շահագրգիռ կողմերի և նրանց տրամադրել գործիքներ և աջակցություն՝ դիմելու ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության մրցույթներին, որոնք ուղղված են բնահողի որակի բարելավման կենդանի լաբորատորիաների և փարոսների ստեղծմանը:
Միջոցառումը տեղի կունենա Երևանում, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում և կանցկացվի նաև առցանց՝ Zoom Meeting հարթակի միջոցով։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք NATI00NS կայք: