Skip to main content

2022 թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EURAXESS-Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «EURAXESS-Հայաստան» տեղեկատվական օր նվիրված՝ ԵՄ ծրագրերին, որոնք աջակցում են հետազոտողների շարժունությանը և կարիերայի զարգացմանը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Միջազգային դրամաշնորհների աջակցության բաժինը (ՄԴԱԲ), EURAXESS-ի Գլխավոր գրասենյակ (BHO) ՝  Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ)  և Եվրահանձնաժողովի հետ համագործակցությամբ։

Միջոցառման հիմնական նպատակն էր հայ գիտական համայնքին ներկայացնել ԵՄ տարբեր ծրագրերի շրջանակներում միջազգային շարժունության և կարիերայի զարգացման հնարավորությունները:

Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց ԳՆԳԱԿ-ի նախագահ Տիգրան Արզումանյանը։ Ողջույնի խոսքովհանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ պրն. Հրանտ Մաթևոսյանը, Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության ԵՀՔ թիմի ղեկավար տկն. Սիլվիա Բոժինովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու պրն. Դավիթ Ավագյանը: 

Միջոցառման օրակարգը ներառում էր տեղեկատվություն ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի,նախաձեռնությունների և նրանց շրջանակներում հայտարարված մրցույթների վերաբերյալ։  Ներկայացվեցին «EURAXESS», «Հորիզոն Եվրոպա», Մարի-Սկլոդովսկա Կյուրի  DAAD, COST, Erasmus +, ինչպես նաև շարժունությանը և միջազգային համագործակցությանը նպաստող ազգային ծրագրերը:  

Ելույթներ ունեցան նաև Մարի-Սկլոդովսկա Կյուրի ծրագրի անհատական/հետդոկտորական կրթաթոշակների երեք հայ շահառուներ, ովքեր ներկայացրեցին իրենց նախագծերը, հայտադիմումների ներկայացման փորձը և օգտակար խորհուրդներ տվեցին ապագա դիմորդներին:

Միջոցառմանը մասնակցեցին հրավիրված խոսնակներ՝ տկն. Քրիստինա Գոմեսը, EURAXESS-ի իսպանական գլխավոր գրասենյակի ներկայացուցիչ/Մարի-Սկլոդովսկա Կյուրի ծրագրի ազգային կոնտակտային անձ և տկն. Կատալին Ալֆոլդին, COST ասոցիացիայի քաղաքականության գծով պատասխանատու:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ գիտական համայնքի շրջանում՝ ինչի արդյունքում միջոցառմանը ներկա էին շուրջ 100 մասնակից։

Leave a Reply