ԵՄ կողմից ֆինանսավորվող FOODITY նախագիծը մեկնարկել է իր առաջին մրցույթը, որը նպատակ ունի ֆինանսավորելու սննդի ոլորտում նորարարությունների խթանմանն ուղղված տվյալահեն լուծումները։ Մրցույթը կենտրոնանում է երեք հիմնական ոլորտների վրա՝ անհատականացված սնունդ և սնուցում, սննդի կայուն համակարգեր և գնումների փորձ։
Նախաձեռնությունը փնտրում է կազմակերպություններ, որոնք ունեն փորձառություն ինչպես տեխնիկական, այնպես էլ սոցիալական նորարարությունների ոլորտում, ինչպես նաև քաղաքացիներ ներգրավվելու փորձառություն՝ պիլոտային ծրագրերի անցկացման համար։ Մրցույթին կարող են դիմել՝
- Փոքր կամ միջին ձեռնարկություններն (ՓՄՁ) ու ստարտափները,
- Սոցիալական նորարարության դերակատարները (SIAs),
- Հետազոտական և տեխնոլոգիական կազմակերպություններն (RTOs) ու համալսարանները,
- Թրեյնինգային կազմակերպությունները
Պիլոտային զարգացման ծրագրի համար ընտրված FOODITY նախագծի մասնակիցները կօգտվեն տարբեր աջակցություններից, ներառյալ՝
- Ֆինանսավորում մինչև €187,500,
- Տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության հասանելիություն,
- Բիզնեսի մենթորինգ և խմբային քոուչինգ,
- Տեխնիկական, գործարար և իրավական ասպեկտների ուսուցում։
Ակնկալվում է, որ ընտրված փորձնական նախագծերը նորարարական լուծումներ կառաջարկեն հետազոտական և տեխնոլոգիական ընթացիկ մարտահրավերների համար, որոնք համահունչ են Սնունդ 2030–ի առաջնահերթություններին՝ Եվրոպական միության հետազոտական և ինովացիոն քաղաքականությանը, որն ուղղված է մինչև 2030 թ․ սննդի բարելավված համակարգերի ստեղծմանը:
Մրցույթը բաց է մինչև 2023 թվականի նոյեմբերի 8-ը (17:00 ԿԵԺ):
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և մրցույթին դիմելու համար այցելեք FOODITY կայք: Կարող եք գրանցվել նաև հոկտեմբերի 18-ին կայանալիք տեղեկատվական վեբինարին:
FOODITY-ն առաջարկում է նաև մեկ այլ հնարավորություն՝ գնահատողների մրցույթի տեսքով, որը բաց է հայտադիմումների համար մինչև հոկտեմբերի 18-ը։