Skip to main content

Աջակցություն ԵՄ-Հայաստան համագործակցությանը հետազոտությունների և նորարարության ոլորտներում

 «Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոն»-ի հետ համագործակցությամբ, որպես «Հորիզոն Եվրոպա» ծրագրի գրասենյակ, Եվրոպական հանձնաժողովը, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառումների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:

Հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին: Տեղեկատվական եռօրյա միջոցառումները ուղղված կլինեն  «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա մրցույթներին դիմելու ցանկություն ունեցող գիտնականների և նորարարների մրցակցային հայտադիմումներ նախապատրաստելու հմտությունների զարգացմանը։

Բացի այդ, փետրվարի 13-ին «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Ազգային կոնտակտային անձանց համար կկազմակերպվի կեսօրյա վերապատրաստում: Այն կօգնի ԱԿԱ-ներին բարելավել  հայաստանյան շահառուներին առաջարկվող ծառայությունների ռազմավարությունը՝ աջակցելով հայաստանյան շահառուներին լավագույն կերպով մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրին։

Բոլոր վերոնշյալ միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2023 թ. փետրվարի 13-17-ը։

Գրանցում՝

Հետաքրքրված գիտնականներին և նորարարներին, ինչպես նաև Հայաստանի ազգային կոնտակտային անձանց հրավիրում ենք մինչև 2023թ. փետրվարի 3-ը /աշխատանքային օրվա վերջ/ լրացնել գրանցման ձևը։

Leave a Reply