Skip to main content

Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի (EIT) բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կրթական հաստատությունների նորարարական կարողությունների զարգացմանն ուղղված 3-րդ պիլոտային մրցույթը արդեն բաց է։ Վերջինս նախատեսում է ֆինանսավորել մոտ 16 նախագծեր, որոնք կստանան առավելագույնը 750,000€ ֆինանսավորում (մինչև 350,000€ 1-ին փուլի համար (մայիս–դեկտ․ 2023) և մինչև 400,000€ 2-րդ փուլի համար (հունվ․-հուլիս 2024))՝ կոնսորցիումում ներգրավված կազմակերպությունների նորարարական կարողությունները զարգացնելու նպատակով։ Դիմումները կազմելիս հատկապես պետք է ուշադրություն դարձնել խորը տեխնոլոգիական (deep tech) ոլորտներում* կարողությունների զարգացմանը և ներկայացնել հստակ քայլեր՝ ուղղված այդ նպատակի իրականացմանը։

Մրցույթի վերաբերյալ առաջին Տեղեկատվական միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, որի մասնակցելու և բոլոր մասնրամասներին ծանոթանալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://www.lyyti.fi/reg/Call3infosession1։

Մրցույթի մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ https://eit-hei.eu/app/uploads/2022/11/HEI-Call-3.pdf։

Մրցույթի հայտարարությունը՝ https://eit-hei.eu/calls/call-for-proposals-november-2022/։

Հարցերի և հավելյալ տեղեկության համար կարող եք գրել կամ զանգահարել՝ info@sipac.am; 060-623-542:

*Խորը տեխնոլոգիական ոլորտները ներառում են` նյութագիտություն` առաջատար նյութեր և արտադրություն, արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիա, բլոկչեյն, ռոբոտաշինություն, ավիա և տիեզերագիտություն, ֆոտոնիկա, էլեկտրոնիկա, քվանտային համակարգեր, կայուն և կանաչ էներգետիկա և տեխնոլոգիաներ:

Leave a Reply