Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ևս երկու նոր բրոքերային միջոցառումներ՝
1. Եվրոպական ջրային տեխնոլոգիաների շաբաթ 2024 – սեպտեմբերի 23-26 – Լեուվարդեն, Նիդերլանդներ
Ջրային ոլորտի նորարարական տեխնոլոգիաներին նվիրված եռօրյա այս միջոցառումը նպատակ ունի միավորելու գիտությունն ու բիզնեսը մեկ վայրում՝ մի շարք լիագումար նիստերի շրջանակներում։ WaterCampus Leeuwarden-ի կողմից կազմակերպված «Եվրոպական ջրային տեխնոլոգիաների շաբաթ 2024»-ը միտված է խթանելու համագործակցությունը ձեռնարկությունների, ակադեմիական հաստատությունների և կառավարությունների միջև ջրային տեխնոլոգիաների ոլորտում: Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտի նորամուծություններին, հաստատելու միջազգային կապեր և գործընկերային հարաբերություններ աշխարհի ջրային տեխնոլոգիական առաջատար կենտրոնների ներկայացուցիչների հետ:
2. Եվրոպական արդյունաբերական համաժողով 2024 – սեպտեմբերի 24-25 – Բրյուսել, Բելգիա
«Եվրոպական արդյունաբերական համաժողով 2024»-ը ուղղված է արդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին: Համաժողովի շրջանակներում կքննարկվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ոլորտի ձեռնարկությունների արձագանքը աշխարհաքաղաքական տեղաշարժերին, զրոյական արտանետումների հասնելու ռազմավարությունները, միջազգային գործընկերության օգուտներն ու մարտահրավերները, և թե ինչպես կազմակերպությունները կարող են նախապատրաստվել արդյունաբերական ոլորտի առաջիկա զարգացումներին: Պանելային քնաարկումներն ու գործընկերային հանդիպումները հնարավորություն կընձեռեն մասնակիցներին ուսումնասիրելու ոլորտի զարգացող տեխնոլոգիաներն ու միտումները՝ ուղղված Եվրոպայում կայուն նորարարության ամրապնդմանը: Միջոցառումը նաև եզակի հնարավորություն է ստարտափների համար ընդլայնելու իրենց գործունեությունը՝ հաստատելով նոր համագործակցություններ ոլորտի առաջնորդների և քաղաքականություն մշակողների հետ։
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: